Չեխիայի նախագահ Միլոշ Զեեմանը սատարում է Պրահայի և Վարշավայի բորսաների միաձուլման միջոցով Արժեթղթերի կենտրոնական եվրոպական բորսայի ստեղծմանը, հայտնում է Չեխիայի ռադիոն: Չեխիայի ղեկավարը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Վարշավայում, որտեղ մասնակցել է լեհ-չեխական տնտեսական համաժողովին: Միլոշ Զեեմանը հայտարարել է, որ Պրահայի բորսայի միացումը բարգավաճող լեհական բորսայի հետ ավելի կհզորացնի այն Կենտրոնական Եվրոպայի արժեթղթերի շուկայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:






