AM
27 January 2003 - 17:46 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՇԵԼ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ 15-ԱՄՅԱԿԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանը օրերս որոշում է ստորագրել «Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի 15-ամյակի կապակցությամբ տոնակատարությունների պատրաստման եւ անցկացման միջոցառումների մասին»: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, տոնական միջոցառումները համակարգելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով ԼՂՀ փոխվարչապետ Յուրի Ղազարյանի գլխավորությամբ: Հաստատվել է նաեւ ծրագիրը եւ կազմվել է տոնական միջոցառումների ցուցակը: