AM
25 Մայիս 2013 - 11:25 AMT

Դաղստանի ՆԳՆ շենքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել

11 մարդ է տուժել Դաղստանի ՆԳՆ շենքի մոտ ավտոմեքենայի պայթյունից, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Վիրավորվել է ոստիկանության 3 աշխատակից և 8 քաղաքացիական անձ: Երկու ոստիկաններ, որոնք տուժել են Մախաչկալայում, ծանր վիճակում են:

ՌԴ ԱԻՆ-ը մտադիր է ինքնաթիռ ուղարկել Մախաչկալա վիրավորներին տարհանելու և Մոսկվա բուժման տեղափոխելու համար:

Ըստ նախնական տվյալների, պայթյունն իրականացրել է մահապարտ կինը: Փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: