Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները կփոձեն երկուշաբթի օրը Բրյուսելում կայանալիք նիստի ժամանակ համոզել ԵՄ ԱԳ նախարարներին թուլացնել պատժամիջոցների ռեժիմը Սիրիայի դեմ՝ չափավոր ապստամբների զինման համար: Եվրոպական էմբարգոյի ժամկետը սպառվում է մայիսի 31-ին:
Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պնդում են, որ ապստամբների զենքի մատակարարման էմբարգոն ամբողջությամբ չեղյալ հայտարարվի Ցանկացած որոշման համար հարկավոր է Եվրամիության բոլոր երկրների համաձայնությունը:






