AM
27 Մայիս 2013 - 10:00 AMT

Թուրքիան նոր սերնդի տանկեր կարտադրի ու կվաճառի

Երկու թուրքական ընկերություններ բանակցում են Սաուդյան Արաբիայի ու Ինդոնեզիայի հետ նոր սերնդի տանկերի համատեղ արտադրության ու վաճառքի շուրջ: Այդ գործարքը, եթե այն բարեհաջող ավարտ ունենա, ցույց կտա, որ Թուրքիան ունակ է արտահանման համար նախատեսված ռազմական տեխնիկա արտադրել, հայտնում է Defense News-ը:

Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի հետ գործարքը քաղաքականապես կամրապնդի այդ երկրի միությունը Թուրքիայի հետ Իրանի շիաների դեմ պայքարում: Otokar ընկերությունն արդեն մշակել և արտադրել է «Ալթայ» տանկերի նախատիպերը: