Հարավային Կորեայի ԱԷԿ-ում կանգնեցվել են երկու միջուկային ռեակտորներ և ևս երկուսի գործարկումը հետաձգվել է:
Ըստ կորեական միջուկային անվտանգության հանձնաժողովի, կանգնեցվել են «Սինգորի-2» և «Սինվոլսոն-1» միջուկային ռեակտորները: Պատճառը եղել է առանց հավաստագրերի դետալների առկայությունը, որոնք օգտագործվել են ռեակտորի կառուցման ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






