«Արմավիայի» աշխատողներն այսօր կհավաքվեն կառավարության դիմաց`պահանջելու են իրենց աշխատավարձերը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ընկերության աշխատակից Լիլիթ Կարապետյանը: Նրա փոխանցմամբ`ակցիային կմասնակցի մոտ 50 աշխատակից:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի, իսկ մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը «Զվարթնոցին» շուրջ 5,5 մլն դոլար է պարտք: Ընկերության դեմ մի քանի դատական գործ է հարուցվել: Դատարն է դիմել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս պետեկամուտների կոմիտեի: Հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ: