Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն գործընկերության խորհրդի 51-րդ նիստը: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը ներկայացնում էր Թուրքիան այդ նիստում, հանդիպում է ունեցել եվրահանձնակատարի հետ, որը պատասխանատու է ԵՄ ընդլայնման համար, Շտեֆան Ֆյուլեի և փոխվարչապետի, Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարար Էմոն Գիլմորի հետ:
Հանդիպման ավարտին Դավութօղլուն հայտարարությամբ է հանդես եկել մամուլի համար՝ նշելով, որ անդամակցությունը ԵՄ-ին շարունակում է մնալ ռազմավարական նպատակ Թուրքիայի համար: «Թուրքիան արդեն արժանի է անդամակցել Եվրամիությանը»,-ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ ԵՄ-ն, որին կանդամակցի Թուրքիան, առավել ազդեցիկ կդառնա աշխարհում:
Դավութօղլուն նաև անդրադարձել է Թուրքիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ընդունմանը, ասելով, որ դա ուշացած միջոց է, հորդորելով ԵՄ-ին արագացնել այդ գործընթացը, հայտնում է TRT-russian-ը:






