ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, որտեղ կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես նախօրեին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵվրԱսԷՍ-ի նիստում քննարկվելու են հետագա ինտեգրման հեռանկարները, մինչև 2015թ. հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հեռանկարները, Մաքսային միությանն առնչվող հարցերը:
Նախատեսվում է, որ «եռյակի» հանդիպումից հետո, նրա անդամները կհանդիպեն Ղրղզստանի ու Ուկրաինայի նախագահների հետ, հայտնել է Ուշակովը:
2013թ. նախատեսվում է անցկացնել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի երեք նիստ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածության մասնակից երկրների մայրաքաղաքներում՝ Աստանայում, Մոսկվայում ու Մինսկում:






