AM
29 Մայիս 2013 - 12:38 AMT

Սերգեյ Լավրովը քննադատել է ՄԱԿ բանաձևի նախագիծը Սիրիայում մարդու իրավունքների վերաբերյալ

Սերգեյ Լավրովը խստիվ քննադատել է ՄԱԿ բանաձևի նախագիծը Սիրիայում մարդու իրավունքների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ փաստաթուղթը միակողմանի բնույթ է կրում և կարող է բարդացնել Սիրիայում քաղաքական կարգավորման փորձերը:

Այդ նախաձեռնությունը կարող է վնասել Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովի անցկացման ջանքերին, ասել է նա: Լավրովը հայտարարել է, թե զարմացած է, որ բանաձևի հեղինակների թվում է հայտնվել նաև ԱՄՆ-ն, ինչը հակասում է Վաշինգտոնի խոստումներին՝ աջակցել խաղաղ խորհրդաժողովի կազմակերպմանը: