AM
29 Մայիս 2013 - 12:45 AMT

ԱՄՆ անօդաչու սարքը ոչնչացրել է Թալիբանի առաջնորդներից մեկին

ԱՄՆ անօդաչու սարքը ոչնչացրել է Թալիբանի առաջնորդներից մեկին՝ Վալի ուր Ռեհմանին, հայտնում է հդկական ABN հեռուստաալիքը: Վալի ուր Ռեհմանը համարվում էր խմբավորման երկրորդ մարդը:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պակիստանում անօդաչու սարքերի միջոցով 7 գրոհային է ոչնչացվել: Հարվածը հասցվել է Աֆղանստանին սահմանակից Միրանշահ քաղաքից: Հաղորդագրության համաձայն կան նաև վիրավորներ: