Մայիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 417.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Մայիսի 29-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 416.47 դրամ՝ մայիսի 24-ի համեմատ ավելանալով 1,12 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 536.91 դրամ` նվազելով 1.51 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեք նվազել է 0,08 կետով՝ կազմելով 13,19 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: