AM
29 Մայիս 2013 - 12:49 AMT

ՄԱԿ. Ճգնաժամը Սիրիայում չի կարելի կարգավորել զենք մատակարարելով

ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը պահանջել է միջազգային հանրությունից հրաժարվել Սիրիայում ճգնաժամը կարգավորելու փորձերից զենքի մատակարարման միջոցով: Նավի Փիլեյը կարևորել է պետությունների կողմից միասնական դիրքորոշման որդեգրումը:

«Մեր ուղերձը միատեսակ պետք է լինի՝ մենք չենք սատարի հակամարտությանը զենքով, քաղաքականությամբ, կամ կրոնով»,-հայտարարել է Փիլեյը ՄԱԿ Խորհրդի մարդու իրավունքների գծով նստաշրջանում:

«Ելքը ճգնաժամից պետք է քաղաքական լինի»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: