AM
30 Մայիս 2013 - 09:12 AMT

Թուրքիայում ՃՏՊ հետևանքով 10 մարդ է զոհվել

Թուրքիայում ՃՏՊ հետևանքով 10 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել են, հայտնում է «Թրենդ» գործակալությունը, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

44 ուղևորներով միկրոավտոբուսը կորցրել է կառավարումն ու վայր ընկել կամրջից: 6 կին տեղում է մահացել, ևս 4-ը մահացել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո: