Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմը լիբանանյան Al Mahadin հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր չէ հեռանալ պաշտոնից մինչ ընտրությունները, որ տեղի են ունենալու հաջորդ տարի:
«Եթե Սիրիայի ժողովուրդը քվեարկի իր նախագահի համար, նա կպաշտոնավարի նաև երկրորդ անգամ»,-ասել է Մուալեմը: Նա հաստատել է, որ Սիրիան պատրաստ է մասնակցել Ժնևում կայանալիք խորհրդաժողովին ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ «առանց նախապայմանների»:






