AM
30 Մայիս 2013 - 08:33 AMT

6 ռուսական կազմակերպություններ կմասնակցեն ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին

Հունիսի 21-22-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին կմասնակցեն և իրենց երկրի տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն 6 ռուսական կազմակերպություն:

Գործարար համայնքը, տեխնոլոգիական նորություններով հետաքրքրվողները կծանոթանան ռուսական հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` լոկալ երկրաշարժերի մոնիթորինգի և գերկարճ կանխատեսման համակարգ, կենսաչափական տեխնոլոգիաներ` նորարական անվտանգության լուծումների համար, խոշոր քաղաքներում ավտոմոբիլային հոսքերի կառավարման համակարգ, տեխնոլոգիաներ և գործիքներ կայքերի բովանդակության ֆիլտրացիայի համար և այլն, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է: