Մեծ Բրիտանիայում սովյալների ու կարիքավորների քանակը, որոնք դիմել են երկրի «սննդի բանկ», գերազանցել է 500 հազարը, հայտնում է Independent-ը Oxfam և Church Action on Poverty ՀԿ-ների համատեղ զեկույցի վրա հղումով, ՌԻԱ Նովոստին:
«Սննդի բանկը» սննդամթերք է հավաքում արտադրողներից ու առաքիչներից և փոխանցում է կարիքավորներին:
«Սոցիալական աջակցության կրճատումը շատ հեռուն է գնացել, հանգեցնելով աղքատության, զրկանքների ու սովի մեծ մասշտաբներով: Անթույլատրելի է, որ նման բան տեղի ունենա իր բարեկեցությամբ աշխարհում 7-րդ տեղը զբաղեցնող երկրում»,-ասել է Oxfam ղեկավար Մարկ Գոլդրինգը:
Տնտեսական անկման պատճառով Մեծ Բրիտանիայում աճել է այն ընտանիքների քանակը, որոնք դիմում են օգնության իրենց կերակրելու համար: Վերջին 5 տարիներին սննդամթերքի գներն աճել են 35 տոկոսով, իսկ ջեռուցման գինը՝ 63 տոկոսով, ընդ որում որոշ մարդկանց եկամուտները ընդհանրապես չեն ավելացել: Սոցիալական ապահովման բարեփոխումը ևս բացասաբար է անդրադարձել իրավիճակի վրա:






