Իրանն ավելացրել է արտերկրյա ահաբեկչության ֆինանսավորումը 2012թ. Նման տեղեկություններ են բերվում ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում, նվիրված քաղաքական բռնության միտումներին:
«Իրանը վերադառնում է ահաբեկչության ֆինանսավորման քաղաքականությանը, որն իրականացվում է հետախուզության միջոցով, ինչպես նաև ՊՆ միջոցով»,-ասվում է զեկույցում:
Իրանի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը:






