Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցում:
«Մենք խոստովանում ենք, որ Ռուսաստանից է կախված, կընդունի արդյոք սիրիական կառավարությունը բանակցություններից»,-ասել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ն համաձայն չէ Ռուսաստանի հետ Սիրիային առնչվող շատ հարցերի հետ: Սակայն, հիմք չկա կասկածելու, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ հակամարտությունը հանգուցալուծվի:






