Այսօր «Հեզբոլլահի» Al Manar հեռուստաալիքը ցուցադրել է հարցազրույց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը հայտարարել է. «Ժողովուրդը ճնշում է գործադրում իմ հանդեպ՝ պահանջելով դիմադրության ճակատ բացել Հոլանի բարձունքներում, ես զգում եմ, որ արաբական երկրները պատրաստ են պատերազմ սկսել Իսրայելի դեմ»:
«Անհնար է տարանջատել իրար հետ կապված այնպիսի բաները, ինչպես Հեզբոլլահի աջակցությունը մեր կառավարական զորքերին և Իսրայելի հարձակումը Սիրիայի ռազմական օբյեկտների վրա»,-ասել է նա հարցազրույցում:
Նա ասել է նաև, որ ռազմական գործողությունների միջոցով իրեն պաշտոնանկ անելու փորձը ձախողվել է:






