Քվեմո Քարթլիի մուֆտի Ջեմալ Ադաձեին և նրան ուղեկցող անձանց թույլ չեն տվել ավանդական ուրբաթօրյա նամազի համար մտնել Սամտացքարո գյուղը: Այդ մասին հայտնել է «Կախեթի» լրատվական կենտրոնը:
«Մարդիկ ագրեսիվ էին տրամադրված, ասում էին, որ գյուղ չմտնենք: Մենք չէինք ուզում սրել իրավիճակն ու ոստիկանություն կանչեցինք: Երբ եկավ ոստիկանությունը, իրավիճակը հանգուցալուծվեց, սակայն գյուղ մենք միևնույն է չենք կարող մտնել, ուստի դիմում ենք իրավապաշտպան կազմակերպություններին»,-ասել է մուֆտին:
Վրացական գյուղի բնակիչները դեմ են, որ գյուղում մահմեդական աղոթատան բացվի:






