«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սաներին: «Արմավիրի մարզի անապահով ընտանիքների մոտ քսան երեխա, ովքեր գտնվում են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանավորության ներքո, մեկ ամիս շարունակ կապահովվեն անվճար սննդով», – հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ` Ալեքսանդր Հակոբյանը: «Այս տոնական օրը բոլոր մանուկներին ցանկանում եմ ամենայն բարիք, խաղաղություն և անամպ երկինք: Մեր բանկն արդեն չորս տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի տարբեր մանկական կազմակերպությունների հետ: Իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք հետագայում ևս հոգ կտանենք երեխաների մասին, որը կունենա շարունակական բնույթ», – հատկանշեց Ալեքսանդր Հակոբյանը, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:






