AM
1 Հունիս 2013 - 07:00 AMT

Կարապի լճում արդեն կարապներ կան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց 4՝ 2 սև և 2 սպիտակ կարապ է տեղափոխվել Կարապի լիճ: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ կարապները լճում կապրեն մինչև տարեվերջ:

Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին: Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները: