ԱՄՆ-ն ու Գերմանիան կոչ են արել Ռուսաստանին C-300 համալիրներ չառաքել Ասադին: Ըստ արևմտյան երկրների, դա կարող է էլ ավելի ձգձգել հակամարտությունը Սիրիայում:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ռուսական զենքի առաքումները կարող են «չափազանց բացասական ազդեցություն ունենալ» և հարցականի տակ դնել Իսրայելի անվտանգությունը:
Քերին ու Վեսթերվելլեն բանակցել են Վաշինգտոնում Ասադի հայտարարությունից մեկ օր հետո այն մասին, որ Ռուսաստանը սկսել է C-300 համակարգերի առաքումը Սիրիա:
Փորձագետները գտնումն են, որ Սիրիան կստանա C-300 համալիրների այն տեսակը, որը կարող է չեզոքացնել ինչպես ինքնաթիռներ, այնպես էլ բալիստիկ հրթիռներ:






