Ստամբուլի Գեզի զբոսայգու պաշտպանների թիվն աճում է: Բողոքների պատճառն այն է, որ Թաքսիմ հրապարակի վերակառուցման պատճառով կվերանա գրեթե միակ կանաչ կղզյակը քաղաքում: Իշխանությունները պնդում են, որ դա չի անդրադառնա էկոլոգիայի վրա, քանի որ ծառերը զբոսայգում այնքան էլ շատ չեն:
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ակտիվիստների, սակայն շարժումն արդեն տարածվել է նաև Անկարայում և մյուս քաղաքներում, հայտնում է euronews-ը: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ է կիրառում:






