AM
1 Հունիս 2013 - 08:40 AMT

Իրանում կայացել են առաջին հեռուստաբանավեճերը նախագահության թեկնածուների միջև

Իրանում, որը պատրաստվում է նախագահական ընտրությունների, անցել են առաջին հեռուսատբանավեճերը: Բանավեճին, որի գլխավոր թեման տնտեսությունն էր, մասնակցել է ութ թեկնածու: Այդ թվում նաև Իրանի միջուկային ծրագրի գծով գլխավոր բանախոս, պահպանողական Սաիդ Ջալիլին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, բարեփոխիչ Հասան Ռոուհանին, հայտնում է euronews-ը:

Թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկված են երկու բարեփոխիչ պատգամավորներ, հինգ պահպանողականներ ու մեկ անկախ թեկնածու:

Ընտրություններն Իրանում կայանալու են հունիսի 14-ին: