Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասություն չկա: Այս մասին «Արկա» գործակալությանը հայտարարել են ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում: «Էլեկտրաէներգիայի թողարկումը շարունակվում է իրականացվել առանց խոչընդոտների` չնայած կրաճատվել է ռուսական գազի ներմուծումը Հայաստան` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հիմնական գազամուղի վթարի պատճառով»,- տեղեկացրել են այնտեղ: Համաձայն աղբյուրի` ներքին պաշարները թույլ են տալիս ապահովել Հայաստանի էներգետիկ շուկան: Էլեկտրաէներգիան ապահովվում է հայկական ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի եւ ատոմակայանի կողմից, ինչպես նաեւ Իրանից ներմուծվող էլեկտրաէներգիայի հաշվին: Հայաստանի գլխավոր էներգետիկ գերատեսչությունում մեկնաբանել են հանրապետությունում սպասվող հովհարային անջատումների մասին տեղեկատվությունները որպես «ոչ ճշգրիտ տեղեկություններ»: