AM
1 Հունիս 2013 - 09:26 AMT

Վերին Լարսի անցակետն անցել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմի

Հունիսի 1-ից Վերին Լարսի հսկիչ սահմանային անցակետն անցել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմի, հայտարարել է լրագրողներին Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Վախթանգ Աբաշիձեն:

Ըստ նրա, դա շատ կարևոր է ռուսական շուկա վրացական ապրանքների արտահանման վերսկսման վերաբերյալ որոշման ֆոնի վրա: Աբաշիձեն նշել է, որ անցակետի շուրջօրյա աշխատանքը կապահովի բեռների տարանցումը Թուրքիայից և Հայաստանից դեպի Ռուսաստան: