G20-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին Կազանում կքննարկեն էներգաշուկաների կանոնակարգման հարցը, ասվում է G20-ի պաշտոնական կայքում:
Թաթարստանի մայրաքաղաքում տեղի կունենա G20 ազգային կանոնակարգողների «կլոր սեղանը»: Հանդիպումը տեղի կունենա Կազանի քաղաքապետարանում Թաթարստանի իշխանությունների աջակցությամբ: Հայտարարության մեջ կընդգրկվեն էներգետիկ շուկաների արդյունավետ կանոնակարգման ու ներդրումների խթանման հիմնական սկզբունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:






