Լիբանանյան Al Diyar թերթը, սիրիական անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա հղումով, հայտնում է, որ նրանց հաջողվել է կանխել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ուղղված մահափորձը: Ըստ հաղորդագրության, ապստամբները մտադիր էին հրթիռակոծել Ասադի ինքնաթիռը Լաթակիա ժամանելու պահին:
Մահափորձը հաջողվել է ձախողել միայն Սիրիայի ու Հորդանանի անվտանգության ծառայությունների համագործակցության շնորհիվ՝ հորդանանցիներն, իբր, համապատասխան տեղեկատվությունը փոխանցել են սիրիացի գործընկերներին, իսկ նրանք ժամանակին կանխարագելիչ միջոցներ են ձեռնարկել:






