AM
3 Հունիս 2013 - 10:29 AMT

Էրդողանը հեռացել է Թուրքիայից, նա մեկնել է Հյուսիսային Աֆրիկա

Չնայած Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքների ալիքին, նա հունիսի 3-ին մեկնում է Հյուսիսային Աֆրիկա:

Ինչպես հայտնում է AFP-ն, Թուրքիայի վարչապետը վաղուց ծրագրված այցեր կկատարի Մարոկկո, Ալժիր և Թունիս:

Էրդողանը կմասնակցի Թունիս-Թուրքիա ռազմավարական խորհրդի առաջին նիստին: