Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանախովը մտադիր չէ մասնակցել ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքներին Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ: Համաձայն Բաքվի ԶԼՄ-ների, ինչպես տեղեկացվնում է «Արմինֆո» գործակալությունը, Փանախովը հայտարարել է, որ միջազգային համաժողովների ժամանակ հայ գործընկերն իրեն հրավիրել է 2003 թվականի նախագահական ընտրություններին, միաժամանակ ցանկություն հայտնելով որպես դիտորդ մասնակցել Ադրբեջանում ընտրություններին: Նշենք, որ նախօրեին Երեւանում ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Դմիտրի Բուլախովը չի բացառել ադրբեջանական կողմի մասնակցությունը ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության աշխատանքներին Հայաստանում: