AM
4 Հունիս 2013 - 09:33 AMT

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Իրանական արժույթի՝ ռիալի փոխանցումները խստորեն կսահմանափակվեն, իսկ Իրանից դուրս նրա կիրառումը կկասեցվի, հայտնում է Բի-բի-սին: «Հարկավոր է, որ աշխարհը հրաժարվի ռիալի կիրառումից»,-հայտարարել է ԱՄՆ դիվանագետներից մեկը:

Պատժամիջոցներ կկիրառվեն նաև մեքենաշինության ոլորտում: Վաշինգտոնն արգելել է Իրանում ավտոմեքենաների արտադրության համար անհրաժեշտ մասերի վաճառքը, հայտնում է ՌԲԿ-ն: