AM
4 Հունիս 2013 - 09:25 AMT

Ռուսաստանը չի ստորագրել զենքի վաճառքի մասին ՄԱԿ պայմանագիրը

Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում ստորագրվել է զենքի վաճառքի մասին միջազգային օրենքը: Փաստաթղթին միացել է 61 երկիր, սակայն Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն միացել: Օրենքը նմանատիպ առաջին փաստաթուղթն է, որը միասնական կանոններ է սահմանում գլոբալ մակարդակով սպառազինության շրջանառության համար:

Օրենքը ապրիլի սկզբում ընունվեց ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում՝ խստացնելու համար զենքի շրջանառությունն աշխարհում, որի ծավալները գերազանցում են 85 մլրդ դոլարը տարեկան: