AM
4 June 2013 - 07:28 AMT

ԱԺ-ում գյուղատնտեսությանը վերաբերող հարցերի քննարկումը հետաձգվեց. Նախարարը չէր եկել

ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գյուղատնտեսությանը վերաբերող հարցերի քննարկումը հետաձգվեց: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանընկատեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականը չի ներկայացնում գյուղնախարարը ու քննարկումը առանց նրա չի կարող արդյունավետ լինել: «Մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է տանք հենց նախարարին, եթե նա ներկա չէ, ապա մենք պահանջում ենք, որպեսզի նիստը գյուղատնտեսության հարցերի մասով հետաձգվի»,-ասաց Լյովա Խաչատրյանը:

Գյուղատնտեսության փոխնախարար Գրիգորի Բաղիյանը հայտնեց, որ նախարարն այս պահին Հայաստան ժամանած պատվիրակության հետ է: ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ բավարարում են պատգամավորներ պահանջը և գյուղատնտեսական հարցեը քննարկվեն հունիսի 7-ի նիստում: