AM
4 Հունիս 2013 - 10:14 AMT

HALC. Էրդողանի արձագանքը բողոքներին հանդուգն է ու մեծամիտ

ԱՄՆ Հելլինիզմի ինստիտուտը (HALC) գրում է Թուրքիայում բողոքի ցույցերի մասին և բերում է Էրդողանի առավել անհաջող հայտարարությունները ցուցարարների հասցեին: HALC-ը նշում է, որ Էրդողանի արձագանքը բողոքներին հանդուգն է ու մեծամիտ:

«Էրդողանը ցուցարարներին անվանել է ծայրահեղականներ ու ահաբեկիչներ, «բոմժեր», սպառնացել է մզկիթ կառուցել Թաքսիմ հրապարակում՝ ասելով, որ ոչ ոքից թույլտվություն չի խնդրելու: Վարչապետը մեղքը դրել է Twitter-ի վրա՝ նշելով, որ սոցիալական ցանցերը սպառնալիք են հանրության համար»,- ասվում է HALC կայքում:

«Եթե խոսքը հանրահավաքների մասին է, եթե դա հասարակական շարժում է, որտեղ 20 մարդ է հավաքվում, ապա ես 200 000 կհավաքեմ: Որտեղ նրանք 100 000 հավաքեն, ես միլիոն կհավաքեմ»,-ասել է Էրդողանը: