Սիրիացի ապստամբները պնդում են, որ Սիրիայում Ասադի բանակի շարքերում կռվող «Հեզբոլլահի» գրոհայինները մոտենում են Հալեպին: Այժմ Հալեպը սիրիացի ապստամբների հսկողության տակ է:
Ըստ ապստամբների, քաղաքի մերձակայքում արդեն 2-4 հազար գրոհային է հավաքվել, որոնք ֆինանսավորում է Իրանի շիաների «Հեզբոլլահ» կազմակերպությունը: «Հեզբոլլահի» գրոհայիններից մեկը հայտարարել է, որ իրենք մտադիր են գրոհել ապստամբների դիրքերը, հայտնում է 9tv.co.il-ը:






