Սիրիայի զինյալ ընդդիմությունը պահանջել է Ռուսաստանից դադարել խոչընդոտել սիրիական հակամարտությանը միջամտելու միջազգային փորձերին և սպառնացել է ռազմական գործողություններ ծավալել Լիբանանում: Այս մասին ասվում է ՄԱԿ ԱԽ հասցեին ուղարկված «Սիրիայի ազատ բանակի» Բարձրագույն ռազմական խորհրդի ղեկավար Սալիմ Իդրիսի նամակում:
Հայտարարության համար առիթ է հանդիսացել Ռուսաստանի կողմից ՄԱԿ ԱԽ Էլ Քուսեյրի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության արգելափակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Իդրիսը նաև կոչ է արել ՄԱԿ-ին «ճնշում գործադրել» Բաշար Ասադի կառավարության վրա, դադարեցնելու համար հարձակումները Էլ Քուսեյրի ուղղությամբ:
Նամակը ստացվել է հունիսի 5-ին Ժնևում կայանալիք ՌԴ, ԱՄՆ և ՄԱԿ բարձրաստիճան դիվանագետների հանդիպման նախօրեին:






