AM
4 June 2013 - 12:00 AMT

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը արձանագրել է 97,5% կատարողական

Ազգային Ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվեց սոցիալական ապահովության, նպաստների, թոշակների ոլորտում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ՀՀ Ֆինանսների փոխնախարար, գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2012թ.-ին սոցիալական բնագավառին հատկացվել է ընդհանուր բյուջեի 29-ը տոկոսը կամ 291,3 մլրդ դրամ, արձանագրել է 97,5% կատարողական: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանատու է եղել 94 ծրագրերի համար: