Ստամբուլի դպրոցներից շատերի աշակերտները հեռացել են դասերից և մասնակցել են ցույցերին ու ոստիկանության հետ բախումներին: Որոշ դպրոցներում այլևս աշակերտ չի մնացել, նրանք ամբողջ դասարաններով գնում են դեպի Թաքսիմ հրապարակն ու Գեզի զբոսայգին: Դեռահասները հավաքվում են այնտեղ սև հագուստով, հայտնում են էլեկտրոնային ԶԼՄ-ները, Sendika.org-ի վրա հղումով:
Մինչդեռ վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ցույցերը մի քանի օրից կդադարեն: «Այսօր արդեն իրավիճակը մեղմացել է: Մի քանի օրից, երբ ես կվերադառնամ Աֆրիկայից, ինչ-որ լուծում արդեն կլինի»,-ասել է նա: Ըստ նրա, այդ ցույցերի ետևում ծայրահեղականներն են կանգնած:






