AM
5 Հունիս 2013 - 08:00 AMT

Չինաստանում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր Չինաստանի սեյսմիկ ծառայության կողմից 08:43-ին տեղի ժամանակով:

Ավերածությունների ու տուժածների մասին հաղորդագրություններ չկան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: