Apple-ին արգելել են iPhone 4 և iPad 2 վաճառել ԱՄՆ տարածքում: Կորպորացիան խախտումներ է թույլ տվել հարավկորեական Samsung ընկերության պատնետների հարցում:
Տեսականորեն դա կարող է լուրջ վնասներ բերել ընկերությանը, սակայն նախագահ Օբաման կարող է 60 օրվա ընթացքում չեղյալ հայտարարել այդ որոշումը:
Ըստ փորձագետների, Samsung-ի այս հաղթանակը կարող է զուտ խորհրդանշական լինել, քանի որ արգելքի ենթակա են Apple-ի արդեն հնացած մոդելները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: