AM
5 Հունիս 2013 - 07:53 AMT

Սիրիայի իշխանությունները հայտարարել են Էլ Քուսեյրում վերահսկողությունը վերահաստատելու մասին

Սիրիայի իշխանությունները հունիսի 5-ին հայտարարել են Էլ Քուսեյրում վերահսկողություն հաստատելու մասին, որը համարվում է ընդդիմության գլխավոր հանգրվանը Լիբանանի հետ սահմանին, հայտնում է «Ֆրանս պրեսը», սիրիական «Ալ Իհբարիա» պետական հեռուստաալիքի վրա հղումով:

Սիրիական բանակը լիովին վերահսկում է Էլ Քուսեյրի տարածաշրջանը, ոչնչացվել և գերեվարվել են բազմաթիվ գրոհայիններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ-ն ժամանակավրեպ է համարում հայտարարության նախագիծը Էլ Քուսեյրի վեաբերյալ: Ըստ ՄԱԿ-ի, Էլ Քուսեյրում շրջափակված են մոտ 1,5 հազար վիրավոր քաղաքացիական անձինք: