AM
5 Հունիս 2013 - 07:25 AMT

Ստամբուլում ցուցարարները կրկին հավաքվում են Թաքսիմ հրապարակում

Ստամբուլում ցուցարարները սկսել են կրկին հավաքվել Թաքսիմ հրապարակում, հայտնում է Բի-բի-սին: Այս պահին մթնոլորտը գնահատվում է որպես «բարեկամական», ցուցարարները բացականչում են. «Դուք մեզ լսո՞ւմ եք»՝ հուսալով, որ կառավարությունն ականջալուր կլինի իրենց կարծիքին:

Ավելի վաղ փոխվարչապետ Բյուլենթ Առինչը ներողություն էր խնդրել ցույցերի ժամանակ տուժածներից՝ «բողոքը համարելով արդար ու օրինական»: Մինչդեռ երկրի վարչապետ Էրդողնը, որը պաշտոնական այցով Մարոկկոյում է գտնվում, բողոքն անվանել է «ոչ ժողովրդավարական», հայտնում է ՌԲԿ-ն: