AM
5 Հունիս 2013 - 08:11 AMT

Մեծ Բրիտանիան հաստատել է Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքերը

Մեծ Բրիտանիան ապացույցներ ունի, որ Սիրիան քիմիական զենք է կիրառել, այդ մասին այսօր հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳՆ ներկայացուցիչը:

«Մենք նմուշներ ենք ստացել Սիրիայից, որոնք դրական արդյունք են տվել զարինի առկայության թեստերի անցկացման արդյունքում: Տեղեկատվությունը հաստատում է, որ ռեժիմը կիրառել է և շարունակում է քիմիական զենքի կիրառումը Սիրիայում»,-ասել է նա:

Նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեղադրել է Սիրիայի իշխանություններին զարինի կիրառության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: