AM
5 Հունիս 2013 - 09:56 AMT

45 տարի առաջ սպանվեց սենատոր Ռոբերտ Քենեդին

45 տարի առաջ, 1968 թվականի հունիսի 5-ին Լոս Անջելեսի Ambassador հյուրանոցում սպանվեց սենատոր Ռոբերտ Քենեդին: Նա համարվում էր ԱՄՆ նախագահի թեկնածության գլխավոր հավակնորդը Դեմոկրատական կուսակցությունից:

Ռոբերտ Քենեդիին սպանեց արաբ Սիրհան Բիշար Սիրհանը, նա անմիջապես ձերբակալվեց ու դատապարտվեց մահապատժի: Չորս տարի անց մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: Սպանության պատրվակ հանդիսացավ թեկնածուի բացահայտ իսրայելամետ կողմնորոշումը:

Երուսաղեմցի 68-ամյա Սիրհանը այսօր իր պատիժը կրում է Կալիֆորնիայի Փլեզենթ Վելլի բանտում: Նա մի քանի անգամ ներման մասին խնդրագիր է ներկայացրել, սակայն մերժվել է իշխանությունների կողմից: