Այս գիշեր բախումները ոստիկանության ու ցուցարարների միջև Թուրքիայում շարունակվել են, անկախ Բյուլենթ Առինչի ներողությունից: Ոստիկանությանը հաջողվել է հսկողության տակ վերցնել Թաքսիմ հրապարակը Ստամբուլում: Սակայն, Թաքսիմ հրապարակը արդեն այն դերը չի կատարում, ինչ 5 օր առաջ: Այժմ անկարգությունների կենտրոնը տեղափոխվել է Անկարա, որտեղ երեկ տուժել է 787 մարդ:
Վաշինգտոնը թուրք իշխանությունների հետ հեռախոսազրույցներում հասկացրել է, որ թույլ չի տա, որ իրադարձությունները Թուրքիայում զարգանան եգիպտական կամ թունիսյան սցենարով: «Թուրքիան ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները, առանց կողմնակի միջամտության,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:-Սակայն միաժամանակ, այդ լուծումը պետք է ժողովրդավարական լինի»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Մինչդեռ անկարգությունները շարունակվում են: երեկ ցույցերին միացան ֆուտբոլային ֆանատները: Ընդ որում, սովորաբար թշնաբամար իրար հանդեպ տրամադրված «Գալաթասարայ», «Բեշիկթաշ» և «Ֆեներբախչե» ակումբների երկրպագուները միավորվել են:






