Սիրիական հակամարտության լուծման վերաբերյալ համաժողովը հնարավոր է կայանա այս տարվա հուլիսին: Այս մասին հայտնել է Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, հաղորդում է Reuters-ը:Ըստ Բրահիմիի՝ սիրիական հակամարտության կողմերը դեռ բավականաչափ պատրաստ չեն համաժողովին մասնակցելու համար:
Լահդար Բրահիմիի այս հայտարարությունը հետևեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նախապատրաստական բանակցությունների առաջին էտապի ավարտին, որոնց ընթացքում երկու երկրները չէին կարողացել համաձայնության գալ համաժողովին Իրանի մասնակցության շուրջ: ԱՊԼ հատուկ բանագնացը կնախագահի նաև երկրորդ շրջանը, որը կլինի 2013թ.-ի հուլիսի 25-ին:






