AM
6 Հունիս 2013 - 09:21 AMT

Հունիսի 5-ը Ադրբեջանի բանակում. Մեկը սպանվել է զինակցի կրակոցից, մյուսը՝ վրաերթի է ենթարկվել

Ադրբեջանական բանակի զինվորը գնդակահարել է իր զինակցին: Ինչպես հայտնել են «ԱՊԱ» գործակալությանը Ադրբեջանի ՊՆ-ում, Ֆիզուլիի շրջանում գտնվող N զորամասի զինվոր Ալի Հուսեյնովը իրեն ամրակցված ինքնաձիգից սպանել է զինվոր Միրգասիմ Ռագիմովին: Փաստով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը Բաքվում զինծառայողը վրաերթի է ենթարկվել: Ժամկետային ծառայող Տուրալ Բաշիրովին խփել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Զինվորականը մահացել է վթարի վայրում: Նա արձակուրդում էր գտնվում: