AM
6 Հունիս 2013 - 13:34 AMT

Թուրքիայում արդեն 4 մարդ է զոհվել բողոքի ակցիաների արդյունքում

Ադանա քաղաքում Արդարության և զարգացման կուսակցության տեղի գրասենյակի մոտ գիշերային բախումների ժամանակ ոստիկան է զոհվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ասվում է, որ Ադանայի ոստիկանության 30-ամյա աշխատակից Մուստաֆա Սարին զոհվել է փողոցային անկարգությունների հետևանքով: Հետևելով փախչող ցուցարարին, նա հայտնվել է կառուցվող ստորգետնյա անցումի մոտ և մթության մեջ վայր է ընկել 5-մետրանոց բարձրությունից: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է: